Մենդելեևի աղյուսակում տեղ գտած նոր տարրը անվանակոչվել է ի պատիվ հայ գիտնական Օգաննիսյանի

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը այսօր պաշտոնապես հայտարարել է, որ Մենդելեևի աղյուսակում նոր չորս տարրեր ընդգրկելու մասին, որոնցից 113-ը ստացել է նիհոնիում անվանումը, 115-ը՝ մոսկովիում, 117-ը՝ թենեսին, 118-ը՝ օգանեսոն:
Օգանեսոնը կոչվել է ի պատիվ հայ գիտնական Յուրի Օգաննիսյանի:
Միության պաշտոնական տեղեկության համաձայն՝ նրա բազմաթիվ ձեռքբերումները ներառում են գերծանր տարրերի հայտնաբերում, որոնք նպաստել են միջուկային ֆիզիկայի նշանակալի առաջընթացին:
Նշենք, որ Օգանիսյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս։ Նրա աշխատանքները հիմնականում փորձարարական միջուկային ֆիզիկայից են, նաև՝ գերծանր քիմիական տարրերի սինթեզումից։ Յուրի Ցոլակի Օգաննիսյանը ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: Նա նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր: Նա մեծ ավանդ ունի ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համագործակցության զարգացման գործում, ինչի համար էլ 2010 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»:
- Previous Կայացավ Նուռ ամենամյա գրական մրցանակաբաշխությունը
- Next «Երբ հոգին երգում է ու լալիս». Անահիտ Բոստանջյան