Մեղուները` հանուն արվեստի. չինացին քարտեզներ է ստեղծում մեղրամոմից (լուսանկարներ)

Չինացի մեղվաբույծ Ռեն Ռին որոշել է համատեղել իր աշխատանքն ու արվեստի հանդեպ ունեցած սերը` բացառապես մեղրամոմով ստեղծելով աշխարհի, ինչպես նաև տարբեր մայրցամաքների ու երկրների աշխարհագրական քարտեզները:

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, տղամարդը, ով մեղվաբուծությամբ զբաղվում է 2007թ. ի վեր, պատմել է, որ իրեն հաջողվել է այսպիսի անհավանական արդյունքի հասնել` ուղղորդելով մեղուների պարսի և, մասնավորապես, մայր մեղվի շարժումները:

 

Ռիի խոսքով՝ այս աշխատանքները պատրաստելու համար ինքը քարտեզը դրել է պարսի մեջ ու մեղուներին ուղղորդել համապատասխան աշխարհագրական գծերով և սահմաններով։

 

Միջատներն ուղղորդված շարժման ընթացքում արտադրել են մեղրամոմն ու արդյունքում ձևավորվել է քարտեզը: Աղբյուրը մանրամասնում է, որ տաղանդավոր չինացու աշխատանքները ցուցադրվել են Թայբեյում, Շանհայում, Միլանում, Պեկինում և Վենետիկում։

 

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed