Մեկսենյականոց բնակարանին մրցակից է հայտնվել

Պորտուգալացի դիզայներ Գաբրիելա Գոմեսը ստեղծել է բնակության համար «պիտանի» մի շատ հետաքրքիր տարբերակ:

Տունը «պատրաստված» է վերականգնվող և բնության համար ոչ վտանգավոր նյութերից: Shelter-ում պատուհանները բացվում են ոչ ավանդական ձևով, նրանք պետք է պտտել իրենց իսկ առանցքի շուրջ:«Բնակարանն» իր մեջ ներառում է 2 սենյակ և լոգարան, ինչը բավարար է այդտեղ բնակվելու համար, եթե ցանկանում եք հեռու փախչել քաղաքային աղմուկից՝ միևնույն ժամանակ չհրաժարվելով իսկական հարմարավետությունից: Այս ամենը, որը ստացել է  Shelter ByGG անվանումը, դիզայներին հաջողվել է տեղավորել ընդամենը 295 х 645 х 230 սմ-ում: Հետաքրքրական է այն, որ այս կառույցը կախում չունի որևէ ինֆրաստրուկտուրայից: Նրա տանիքին տեղակայված են արևային մարտկոցներ, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում ողջ «տանը»:

Բացի այդ, շնորհիվ ոչ մեծ չափսերի՝ Shelter-ը հնարավոր է գնորդին հասցնել պարզապես այն տեղափոխելով բեռնատարով:

 

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մեկսենյականոց բնակարանին մրցակից է հայտնվել”

Leave a Reply

Your email address will not be published.