Մեկնարկվել է անօդաչու կինեմատոգրաֆի արվեստի համաշխարհային փառատոնը. (Տեսանյութ)

 

Օրերս Նյու Յորքում (ԱՄՆ) կայացած ֆիլմերի  փառատոնում (NYCDFF 2016) ներկայացրել են դրոններով նկարահանված ֆիլմերի ամփոփիչ տեսանյութը, որում տեղ են գտել ամենագեղեցիկ կադրերը:

Այս փառատոնը իր տեսակով աշխարհում միակ փառատոնն է, որը նվիրված է բացառապես անօդաչու կինեմատոգրաֆի արվեստին և իրականացվում է առաջին անգամ:

Սա լավ հնարավորություն է այս  տեսակի ֆիլմեր ստեղծողների համար  իրենց գործերը միջազգային հանրությանը և  մասնագետներին ներկայացնելու:

Ծրագիրը ներառել Է 350 ֆիլմերի եւ տեսահոլովակների ցուցադրություն, որոնք ստեղծել են դրոնների օպերատորները՝ լուսանկարիչներ, տեսագրողներ 7  վավերագրողներ աշխարհի 45 երկրներից:

Միջոցառման հովանավորներ են դարձել առ7տրային անօդաչուների առաջատար արտադրողները:

 

Տարածել`
Share

You may also like...