Մեկնարկում է ArmMod Fashion նախագծի հերթական ցուցադրությունը

Դեկտեմբերի 23-ին ժամը 19:00-ին`Ծաղկաձորի Royale Entertainment Center-ը և Ծաղկաձորի Marriott հյուրանոցը միմյանց կապող նախասրահում տեղի կունենա ArmMod Fashion նախագծի հերթական նորաձևության ցուցադրությունը` «Հայկականը Նորաձև է» կարգախոսով:
Շուտով տոներն են և շատ ճիշտ ժամանակն էր ևս մեկ անգամ հիշեցնել և կոչ անել գնումներ կատարելիս նախապատվությունը տալ ՀԱՅԿԱԿԱՆԻՆ: Այս մասին նշվում է Հայկականը նորաձև է  նախագծի ֆեյսբուքյան էջում:
Մասնակից դիզայներներ` Մարինե Բալասանյան, Թերեզա Ղարաբաղցյան, Ժանետ Հովսեփյան, Աննա Առաքելյան, Արմենուշ Մագարյան, Գայանե Բաղդասարյան, Գայանե Մինասյան, Հասմիկ Ներսեսյան, Տաթևիկ Գրիգորյան, Ժենյա Ասատրյան, Էրիկա Հակոբյան, Երանուհի Ավետիսյան, ՆԱՐԵԿԱՑԻ, NARRE By BN BN , Hourik Millinery, Erika van Geenhuizen:
Ի դեպ մասնակից դիզայներներից մեկը բացառիկ հնարավորություն է ստանալու ներկայանալու գարնանը Մոկվայում կայանալիք Arm Fashion Day շքեղ ցուցադրությանը:
Սպասվում է հիասքանչ Fashion Show քաղաքի լավագույն մոդելների մասնակցությամբ, խաղարկություն Ծաղկաձորի Marriott հյուրանոցի կողմից, գեղեցիկ կատարում երեկոյի հատուկ հյուր` միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի երգահան Լիլիթ Յանի կողմից և իհարկե խելահեղ նախատոնական AFTERPARTY ROYAL CLUB-ում լավագույն DJ-ների մասնակցությամբ, որտեղ հյուրերին սպասվում են հետաքրքրիր անակնկալներ և խաղարկություններ (շահումները կտրամադրվեն Ծաղկաձորի FAMOUS KALYAN LOUNGE-ի և Ծաղկաձորի Marriott հյուրանոցի կողմից)….
Մի խոսքով սպասվում է թեժ երեկո.
Ի դեպ այդ օրվա համար Ծաղկաձորի Marriott հյուրանոցում գործելու է հատուկ գին և ցանկացողները կարող են օգտվել և միջոցառումից հետո weekend-ն անցկացնել Ծաղկաձորում:
Մասնակցելու համար անհրաժեշտ է զանգահարել և պատվիրել նախապես` 095 21 61 35, 096 55 65 79

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed