Մեկնարկում է «Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագիրը

panorama.am-ը գրում է՝

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության 2016-2018 թվականների համագործակցության ծրագրի հիման վրա՝ օգոստոսի 20-ից սեպ­տեմ­բերի 18-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր:

Մշակույթի նախարարության փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակում ելույթներով հանդես կգան Մարիինյան թատրոնի մենակատարները, Սանկտ Պետերբուրգի հո­գևո­րա­կանների և «Օտրադա» մանկական երգչախմբերը, կգործեն լուսանկարչական և մանկական նկարների ցուցահանդեսներ: Ծրագիրը կներառի նաև «Ռուսական կինոյի օրեր», կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի կինոակումբը, կանցկացվեն թատերարվեստի և կինոյի ոլորտի վարպետության դասեր:

Ծրագրի պաշտոնական բացումը կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համեր­գա­սրա­հում՝ հան­դիսավոր գալա-համերգով, որին կմասնացեն «Օտրադա» մանկական երգ­չա­խու­մ­բը, Մարիինյան թատրոնի մենակատարները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և պատանի երաժիշտ-կատարողներ  Ռուսաստանից: Համերգին զուգընթաց կգործի «Ռու­սաստանի ոգին» խորագրով մանկական նկարների ցուցահանդեսը:

Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Տարածել`
Share

You may also like...