Մեկնարկում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2016» ծրագրիը

Մեկնարկում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2016» ծրագրիը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2016» ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 10+1 ձեւաչափով՝ 10 հիմնական բնագավառներում, և 1 մրցանակ շնորհվում է մրցանակաբաշխության ընթացքում նոմինացված 30 երիտասարդներից որևէ մեկին:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
1)    Երիտասարդ բժիշկ,
2)    Երիտասարդ բնապահպան,
3)    Երիտասարդ գյուղատնտես,
4)    Երիտասարդ գիտնական,
5)    Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ,
6)    Երիտասարդ հայրենիքի պաշտպան,
7)    Երիտասարդական աշխատող,
8)    Երիտասարդ մարզիկ,
9)    Երիտասարդ սփյուռքահայ,
10)    Երիտասարդ գործարար:

Կարելի է առաջարկել 2016 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածությունը՝ նշված 10 անվանակարգերից յուրաքանչյուրում՝ այս հղումով:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed