Մեկնարկում է «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ կարևորելով երիտասարդ արվեստագետների ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, մայրաքաղաք-մարզեր միջմշակութային համագործակցութունը, կազմակերպում են ամենամյա «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը՝ «ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՆԵՐՔՈ ԽՈՐԱԳՐՈՎ»։ Մայիսի 11-ից  հունիսի 11-ը, մայրաքաղաքային և մարզային մշակութային կրթօջախները, անհատ ստեղծագործ երիտասարդները «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝  թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ «ԱՐՏ ՖԵՍՏ»-ը նպատակ ունի խթանելու երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնելու մասնագիտական համագործակության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, բացահայտելու նոր անուններ և տարվա  ստեղծագործական ձեռքբերումները: Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող անհատներ և ստեղծագործական խմբեր: Մասնագիտական հանձնախումբը ցուցադրությունները դիտելուց հետո որոշում է մրցանակակիրներին, հանդես գալիս խորհրդատվական կարծիքով և մրցանակաբաշխության օրը հանձնում մրցանակները։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

  1. Ռաֆայել Քոթանջյան (ՀՀ ժողովրդական արտիստ)
  2. Դավիթ Մինասյան (ՀՀ վաստակավոր նկարիչ)
  3. Անետա Երզնկյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ,պրոֆեսոր)
  4. Աննա Հեքեքյան (ռեժիսոր, պրոֆեսոր)
  5. Հայկ Օրդյան (կինոռեժիսոր, ԵՊՄՀ դասախոս)
  6. Սամվել Սևադա (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, բանաստեղծ)
  7. Հրաչյա Ղազարյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ)
  8. Դավիթ Հակոբյան (ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, դերասան)
  9. Արթուր Բախտամյան (ՀՀ վաստակավոր լրագրող, հեռուստամեկնաբան)
  10. Վիգեն Չալդրանյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր)
  11. Արզաս Ոսկանյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)
  12. Երվանդ Երզնկյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)
  13. Սուսաննա Մարտիրոսյան (ԵՊԿ պրոֆեսոր, վոկալ ամբիոնի վարիչ)
  14. Գարեգին Գրիգորյան (կինոռեժիսոր ԵԹԿՊԻ դասախոս)
  15. Ռուբեն Դանիելյան (նկարիչ, ԳԱԱԱ դասախոս)
  16. Աշոտ Համբարձումյան (ՀՀ վաստակավոր նկարիչ)
  17. Դավիթ Գալստյան (լուսանկարիչ)
  18. Լալա Մնացականյան (ՀՀ վաստակավոր արտիստ)

Հայտերի ընդունումը՝ մինչև ապրիլի 11-ը։

«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի աջակից՝ Երևանի քաղաքապետարան։

 

Կոնտակտային տվյալներ`
ք. Երևան, Ամիրյան 26, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:
Հեռախոս. (+374 10) 53 09 73, (+374 99) 53 09 73
e-mail: artfest.am@gmail.com
Կայքի հասցե http://www.ysitc.am/

Նախագծի տնօրեն` Էրիկ Բարսեղյան

Մասնակցության հայտը կարող եք ներբեռնել այստեղ

https://dl.dropboxusercontent.com/u/77917442/ART-FEST%20%20hayt.doc

dl.dropboxusercontent.com

dl.dropboxusercontent.com

ԱՐՏ ՖԵՍՏ  երիտասարդական հանրապետական  երրորդ  բաց փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին (Հեռ.` 055-67-12-77)

Տարածել`
Share

You may also like...