Մեկնարկեց «Մշակութային կրթօջախներ-դպրոց» ծրագրի երրորդ փուլը

ՀՀ կառավարության աջակցությամբ, մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ջանքերով մեկնարկել է «Մշակութային կրթօջախներ-դպրոց» ծրագրի երրորդ փուլը: Ծրագրի շրջանակներում  Հայաստանի մարզերի մոտ 750 աշակերտներ կայցելեն մայրաքաղաք եւ կլինեն տարբեր թանգարաններում, համերգասրահներում եւ մշակութային այլ կրթօջախներում: Ծրագրի պիլոտային մեկնարկը տրվել էր դեռեւս 2015 թվակնին եւ հաշվի առնելով դրական արձագանքները , հատկապես ապրիլյան պատերազմից հետո երեխաների հոգեվիճակի կայունացման հանգամանքը, ավելի է կարեւորվել ծրագրի իրականացումը` ներգրավելով ԼՂՀ, մասնավորապես` Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի դպրոցների աշակերտներին:

Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 20-21-ը ՀՀ մարզերից, ԼՂՀ-ից եւ Երեւանից 800 աշակերտ կրկին կայցելի տարբեր մշակութային կենտրոններ:

Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրագհում ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻգլխավորությամբ տեղի ունեցավ ծրագրի հանդիսավոր բացումը: Ողջունելով դպրոցականներին մշակույթի փոխնախարարը փաստեց, որ երկու օրերի ընթացքում աշակերտնեըը կունենան անմոռանալի հիշողություններ.«Ծրագիրը գործում է նախորդ տարվանից եւ մոտավորապես 1200 աշակերտներ ենք բերել Երեւան ծանոթացրել մեր պատմամշակութային հուշարձաններին, համերգային ծրագրերին, թատերական ներկայացումներին: Մեր ծրագրի նպատակը առաջին հերթին մշակութային եւ կրթական ուղղվածությունն է, ցանկանում ենք, որ հայ աշակերտներն ավելի լավ իմանան մշակույթը: Հավատացնում եմ, ճանաչելով հայ մշակույթը ավելի լավ , հայերնասեր քաղաքացիներ կդառնաք»,-իր խոսքում նշեց Ա. Պողոսյանը:

Ելույթից հետո փոխնախարարը պատասխանեց նաեւ աշկարտներին հուզող հարցերին:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն ԳԱԳԻԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ նշեց, որ աշակերտների մշակութային կենտրոններ այցելությունն ունի գիտաճանաչողական նշանակություն.«Մենք ծրագիրը մշակել ենք հաշվի առնելով ձեր դպրոցական ծրագրերը: Պատմության դասաժամերին դուք ստանում ենք տեսական գիտելիքներ, բայց մենք ծրագրում ընդգրկել ենք պատմության թանգարանը , որպեսզի դուք թանգարանում առարկայակն ծանոթանք պատմությանը»,-ընդգծեց Գ. Մանասյանը:

 

Հեղինակ՝  Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Աղբյուրը՝ iravunk.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed