Մեկնարկել է Մադոննայի Rebel Heart Tour համաշխարհային շրջագայությունը

Փոփի թագուհի Մադոննան սկսել է Rebel Heart Tour խորագրով իր համաշխարհային շրջագայությունը, որի մեկնարկը 2 համերգով տրվել է կանադական Մոնրեալ քաղաքում:

Ինչպես նշում է The Telegraph-ը, ի սկզբանե երգչուհին որոշել էր շրջագայությունը սկսել  օգոստոսի 29-ին` Մայամիում, սակայն ինչ-ինչ պատճառներով ծրագրերը խափանվել էին։

Աղբյուրը մանրամասնում է, որ համերգների ընթացքում երգչուհին բեմի վրա ներկայացել է մետաղյա ճաղավանդակի մեջ փակված, իսկ հետո հայտնվել  են մերկապար պարող «միանձնուհիները»։

Այնուհետև երգչուհուն բեմի վրա ուղեկցել են չինացի միջնադարյան զինվորներն ու գեյշաները։

Նշվում է, որ Մադոննայի բեմական կոստյումների հեղինակներն են Alexander Wang, Prada, Gucci, Miu Miu և Swarovski աշխարհահռչակ բրենդները։

Բրիտանական պարբերականը հավելում է, որ 2012թ. տեղի ունեցած MDNA համաշխարհային շրջագայության արդյունքում երգչուհին 305 մլն դոլարի շահույթ էր ստացել։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մեկնարկել է Մադոննայի Rebel Heart Tour համաշխարհային շրջագայությունը”

Leave a Reply

Your email address will not be published.