Մեծ դերասանուհու 100-ամյա ՀՈԲԵԼՅԱՆԸ

 

«2016 թվականի դեկտեմբերի 22-ին լրացավ հայ մեծանուն դերասանուհի Վերջալույս Միրիջանյանի ծննդյան 100-ամյակը: Հոբելյանին նվիրված դերասանուհու թոռը՝ռեժիսոր Տիգրան Իսկուդարյանը իր ընկերների հետ ստեղծեց վավերագրական լիամետրաժ “ՎԵՐՋԱԼՈՒՅՍ” ֆիլմը,որի շնորհանդեսը կկայանա 2017 թվականի հունվարի 14-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիայում Վերջալույս Միրիջանյանի հոբելյանական երեկոյի շրջանակներում:Ֆիլմի շնորհանդեսի շրջանակներում ցուցադրվելու է պատկերապատումների նկարիչ Տիգրան Մանգասարյանի մանրապատումների շարքը նվիրված մեծ արտիստուհու մորը՝ Մաքրուհուն: Ցուցադրվելու է նաև ֆոտոշարք Վերջալույս Միրիջանյանի ընտանեկան արխիվից:Սցենարի հեղինակ`Տիգրան Իսկուդարյան,Ռեժիսորներ՝ Էդուրադ Գրիգորյան,Ալեքսանդր Գանջումյան,Օպերատորներ՝ Էդուրադ Գրիգորյան,Սամվել Բաբասյան,մոնտաժը՝Էդուրադ Գրիգորյանի,երաժշտությունը՝Գրիգոր Հովսեփյանի,

Մուտքը հրավիրատոմսերով է»,-գրում է ռեժիսոր, հաղորդավար Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed