Մեծ Բրիտանիան հրաժարվել է այցագիր տրամադրել Գրիգորի Լեպսին

Tert.am-ը գրում է՝

Ռուս հայտնի էստրադային երգիչ Գրիգորի Լեպսը Բաքվում ունեցած ելույթի շրջանակում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարավել են իրեն այցագիր տրամադրել:

«Իմ փաստաթղթերն ուսումնասիրել են 120 օր, իսկ վերջում, առանց որևէ բացատրության, մերժել են»,-ասել է Լեպսը` չցանկանալով, որևէ այլ մանրամաս հաղորդել:

Ինչպես հայտնում է snob.ru 2013թ. հոկտեմբերին երգչին արգելվել է մուտք գործել ԱՄՆ, քանի որ Միացյալ  Նահանգների ֆինանսների նախարարությունը երգչին ներառել է Brothers’ Circle («Եղբայրական շրջապատ») մաֆիոզային  կազմակերպության հետ կապերի մեջ կասկածվող անձանց ցուցակում: Հայտնի է, որ այս կազմակերպությունը մեղադրվում է Եվրոպայում, Ասիայում, Լատինական Ամերիրկայում և ԱՄՆ-ում թմրանյութերի  տարածմամբ զբաղվելու համար:

ԱՄՆ-ի իշխանությունների փոխանցմամբ, Լեպս հանցախմբում կատարել է առաքիչի դեր` օրենքով գող Վլադիսլավ Լեոնտևի  կարգադրությամբ զբաղվելով  գումարի տեղափոխմամբ:

Ինքը` Լեպսը մաֆիայի հետ կապված լիելու լուրը հերքել է, սակայն հաստատել է, որ արդեն 30 տարի ճանաչում է Լեոնտևին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed