Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են Ագաթա Քրիստիի 10 անհայտ պիեսները

Բրիտանացի թատերական պրոդյուսեր Ջուլիուս Գրինը հայտնաբերել է Ագաթա Քրիստիի 10 անհայտ պիեսներ՝ 5 ամբողջական պիես և մեկ գործողությամբ 5 դրամա, որոնք նախկինում հայտնի չէին կամ մոռացված էին, գրում է rosbalt.ru-ն։
«Դետեկտիվների թագուհին» հավատարիմ է մնացել իր ոճին, այդ պատճառով էլ ստեղծագործություններում կատարվում են խորհրդավոր սպանություններ։
Հայտնաբերված պիեսները կներառվեն Curtain Up: Agatha Christie -A Life in Theatre գրքում, որը կթողարկվի սեպտեմբերի 10-ին։
Tags Ագաթա Քրիստի
- Previous Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը14 համերգ կնվիրի երաժշտասերներին
- Next Քանյե Ուեսթին MTV Video Music Awards-ի ժամանակ Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակ կհանձնվի