«Մեծն Ֆեթսբին» շուտով էկրաններին կլինի

168.am- ը գրում է՝

«Սիմփսոնների» ստեղծողները մուլտսերիալի պատմության մեջ առաջին անգամ մեկ ժամ տեւողությամբ դրվագ կթողարկեն: Սերիան կցուցադրվի 2017 թվականի հունվարին Fox ալիքում, հաղորդում է ComicBook-ը:

Դրվագը ստացել է «Մեծն Ֆեթսբին» (The Great Phatsby) անվանումը: Սյուժեն կառուցվում է պարոն Բյոռնսի շուրջը, որը սնանկանում է ազդեցիկ երաժշտական պրոդյուսերի խաբեության պատճառով: Միլիարդատերն օգնության է դիմում Հոմեր եւ Բարթ Սիմփսոններին:

Թողարկման հյուրերը կդառնան դերասաններ Քիգեն Մայքլ Քին եւ Թարջի Փ. Հենսոնը: Հենսոնը կհայտնվի պարոն Բյոռնսի կնոջ կերպարում, իսկ Քիին կցուցադրեն որպես հանրահռչակ ռեփերի:

Փոքր էկրաններին «Սիմփսոնների» 28-րդ սեզոնի ցուցադրումը կսկսվի 2016 թվականի սեպտեմբերի 25-ին: Առաջին անգամ նրանք էկրան են բարձրացել 1989 թվականի դեկտեմբերի 17-ին: Դա ամենաերկար մուլտսերիալն է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed