Մեթյու ՄքՔոնահին հրաժարվել է խաղալ չարագործի դերը «Գալակտիկայի պահապանները» սիքվելում

Հոլիվուդյան դերասան Մեթյու ՄքՔոնահին հրաժարվել է նկարահանվել «Գալակտիկայի պահապանները» ֆանտաստիկ ժանրի ֆիլմի շարունակությունում, գրում է lenta.ru-ն։

Marvel ստուդիան առաջարկել է նրան խաղալ ֆիլմի գլխավոր չարագործի դերը։ Դերասանի որոշման պատճառները չեն նշվում, գրում է lenta.ru-ն։

Իրավիճակին ծանոթ աղբյուրների խոսքերով՝ ընկերությունը հավանաբար պատրաստվում էր ՄքՔոնահիին տալ Փիթեր Քվիլի խորհրդավոր հոր դերը, որի մասին հիշատակվել է առաջին ֆիլմում։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 28-ին, հայտնի է դարձել, որ նախագծի դերասանական կազմին է միացել կանադացի դերասանուհի Պոմ Կլեմետյեֆը, ով հայտնի է «Օլդբոյ» թրիլերում իր դերով։

Առաջին «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Գանն անցել է սիքվելի սցենարը գրելուն: Նկարահանումները պետք է սկսվեն 2016 թվականի սկզբին, իսկ պրեմիերան նախատեսված է 2017 թվականի մայիսի 5-ին։

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մեթյու ՄքՔոնահին հրաժարվել է խաղալ չարագործի դերը «Գալակտիկայի պահապանները» սիքվելում”

Leave a Reply

Your email address will not be published.