Մաքսիմո Ռիերայի կենդանի-բազկաթոռները

Մաքսիմո Ռիերան իսպանացի քանդակագործ և նկարիչ է: Նա ձեռք է բերել համաշխարհային ճանաչում ու համբավ իր «կենդանի» բազկաթոռների շնորհիվ: Ռիերան ներկայացրել է բազկաթոռներ, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ մի կենդանի է ներկայացնում: Դրանց թվում են ութոտնուկը, ծովացուլը, փիղը, ռնգեղջյուրը և այլ կենդանիներ: Յուրօրինակ մտահղացումը կյանքի կոչող դիզայների նախագիծը մանրամասն ստեղծվում է սկզբից 3D մոդելավորման ծրագրերի շնորհիվ, ինչից հետո եռաչափ պատկերների իրական չափի բազկաթոռներն արդեն պատրաստվում են Լոնդոնում: 3D մոդելավորմամբ է զբաղվում հանրահայտ JH May ընկերությունը: Ըստ Ռիերայի մտահղացման կստեղծվի 15 բազկաթոռ, որոնց մի մասի վրա դիզայները դեռ աշխատում է: Ներկայացնում ենք Ձեզ Ռիերայի ստեղծած բազկաթոռների մեծ մասը:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի


Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մաքսիմո Ռիերայի կենդանի-բազկաթոռները”

Leave a Reply

Your email address will not be published.