Մաքարթնին պահանջում է «Բիթլզ» խմբի երգերի հեղինակային իրավուքները

 BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ  «Բիթլզ» խմբի նախկին անդամ Փ. Մաքարթնին հայց է ներկայացրել Նյու Յորքի դատարան Sony/ATV ձայնագրման ընկերության դեմ՝ փորձելով վերադարձնել «Բիթլզ»-ի երգերի հեղինակային իրավունքները, որոնց մեջ ենրառված են խմբի գլխավոր հիթերից մի քանիսը:

Մաքարթնիի իր հայցում նշել է  մի քանի հայտնի երգեր, որոնցից են Love Me Do և I Want to Hold Your Hand երգերը:

Նշենք, որ այս երգերի իրավունքները 1985 թվականին գնել էր Մայքլ Ջեքսոնը, որի մահից հետո իրավունքները գնել էր Sony Corporation-ը:

Աղբյուրը գրում է նաև, որ հայցում նշվում է, թե Մաքարթնին 2008 թվականից մի քանի անգամ Sony/ATV-ին տեղեկացրել է 1962-1971 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Ջոն Լենոնի հետ համահեղինակությամբ գրված մի շարք երգերի իրավունքները վերադարձնելու մտադրության մասին: Սակայն,  ի տարբերություն երգչի ջանքերի,  Sony ընկերությունը չի ճանաչում այդ երգերի նկատմամբ՝ երգչի  իրավունքները:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed