«Մարսեցին» ներկայացվել է «Ոսկե գլոբուսի»՝ «կատակերգություն» կատեգորիայում

20th Century Fox կինոստուդիան Ռիդլի Սքոթի ֆանտաստիկ ժանրի «Մարսեցին» ֆիլմը ներկայացրել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, գրում է lenta.ru-ն։

Ֆիլմը կպայքարի մրցանակի համար «Կատակերգություններ և մյուզիքլներ» կատեգորիայում։ Մրցանակաբաշխության հաղթողների անունները հայտնի կդառնան 2016 թվականի հունվարի 10-ին։

Ինչու է ընկերությունը ֆիլմը ներկայացրել կատակերգության ժանրում՝ չի հստակեցվում։ Նախկինում Fox-ը «Մարսեցին» բնորոշել է որպես գիտաֆանտաստիկ, արկածային ֆիլմ, չնայած Սքոթը բացմիցս ասել է, որ իր ֆիլմն ավելի թեթև ժանրի է պատկանում։

Այնուամենայնիվ, Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան, որի անդամները «Ոսկե գլոբուսի» ժյուրին են, ստուդիայից դիմումն ընդունել է հենց կատակերգության կատեգորիայում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Մարսեցին» ներկայացվել է «Ոսկե գլոբուսի»՝ «կատակերգություն» կատեգորիայում”

Leave a Reply

Your email address will not be published.