Մարսելում հայկական հիշողության շաբաթ կկազմակերպվի

Հայկական հիշողության հետազոտության և արխիվացման ընկերակցությունը առաջին անգամ Մարսելում՝ նոյեմբերի 24-ից մինչև 30-ը Հայկական հիշողություն շաբաթ կկազմակերպվի: Այդ մասին գրում է հայ-ֆրանսիական «Nouvelles d’Arménie» ամսագիրը:

Միջոցառումը կանցկացվի Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը կիցը վետերանների և հիշողության հարցերով վարչության պետ Կադեր Արիֆի հովանու ներքո: Հայկական հիշողության շաբաթի շրջանակներում, որը 1915թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների մի մասն է, կկազմակերպվեն կլոր սեղաններ, հանդիպումներ, համաժողովներ և էքսկուրսիաներ:

Հայկական հիշողության հետազոտության և արխիվացման ընկերակցության նախագահ Ժակ Ուլուսյանը նշել է, որ «Հայկական հիշողության շաբաթի նպատակը հավաքական հիշողության մտածողության, իմացության, ստեղծմանը նպաստելն է»:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մարսելում հայկական հիշողության շաբաթ կկազմակերպվի”

Leave a Reply

Your email address will not be published.