Մարսելի միջազգային տոնավաճառում Հայաստանի օր կանցկացվի

Մարսելի միջազգային տոնավաճառի շրջանակում, որն այս տարի տեղի կունենա 91-րդ անգամ, հոկտեմբերի 2-ին Հայաստանի Օր կանցկացվի: «Nouvelles d’Arménie»-ի փոխանցմամբ, հայկական տաղավարը կբացի Ֆրանսիայի Բուշ-դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալը:

Տաղավարից ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն «Club Ararat TV»-ի հատուկ հաղորդումներ, որոնք կվարի Ռիշար Ֆինդիկյանը: Դրանց կմասնակցեն Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեսը, Բուշ-դյու-Ռոնի խորհրդի նախագահ Մարտին վասալը, Մարսելի միջազգային տոնավաճառի նախագահ Լոիկ Ֆոշոնը, պատգամավոր Վալերի Բուայեն, պաշտոնատար այլ անձիք եւ գործիչներ:

Այս հաղորդումները կհեռարձակվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, Հայաստանի Սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մարսելի միջազգային տոնավաճառում Հայաստանի օր կանցկացվի”

Leave a Reply

Your email address will not be published.