Մարսելի հրապարակը կանվանակոչվի Սողոմոն Թեհլերյանի անունով

Ֆրանսիայի Մարսել քաղաքի հրապարկներից մեկը պաշտոնապես կանվանվի Սողոմոն Թեհլերյանի անունով: Այս մասին հայտնում է info24.am-ը: Ըստ աղբյուրի` հրապարակի անվանակոչությունը տեղի կունենա ապրիլի 21-ին:
Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդինը, մի շարք հանրային և քաղաքական դեմքեր, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները կմիավորվեն` պաշտոնապես հայտարարելու հրապարակի անվանափոխության մասին:
Միջոցառումը կազմակերպվում է Մարսելի քաղաքապետարանի և Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համատեղ ջանքերով:
Հիշեցնենք, որ 1921 թվականին մարտի 15-ին Բեռլինում սպանել է օսմանցի Թալեաթ Փաշային: Թեhլերյանը ծնվել է Էրզրումի Ներքին Բագառիճ գյուղում, մեծացել է հարևան Երզնկայում: 1915-ի հունիսի ականատես է եղել մոր, եղբոր և երեք քույրերի սպանությանը: Նրան գլխի հարված էին հասցրել և թողել մեռնելու: Բայց Թեհլերյանին հաջողվել է ողջ մնալ, ապա փախչել Թիֆլիս, որտեղ միացել է Հայ հեղափոխական դաշնակցությանը:
Աղբյուրը` menq.org
- Previous Արմեն Ամիրյանը ներկա է եղել «Խոստումը» ֆիլմի պրեմիերիային
- Next Ցանկացած երեխա պետք է պարտադիր արվեստի ինչ-որ ճյուղ ուսանի. Աբել Աբելյան