Մարոկկացի նկարիչն իր աշխատանքներն աճուրդի կհանի՝ հօգուտ հայերի

Մարոկկացի ժամանակակից նկարիչ, քանդակագործ Մունիր Ֆաթմին իր աշխատանքները բարեգործական աճուրդի կհանի՝ հօգուտ հայերի:
Ֆրանսիական Le Parisien-ի փոխանցմամբ, փարիզյան Սոբերինգ պատկերասրահում կներկայացվեն տարբեր երկրներից երիտասարդ նկարիչների եւ քանդակագործների 100 ստեղծագործություններ: Հավաքված միջոցները կփոխանցվեն Մարսելում գործող Հայկական հիշողության ուսումնասիրության եւ պահպանման ասոցիացիային (ARAM):
Ցուցահանդեսին մասնակցելու են արվեստի գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ Մունիր Ֆաթմին (Մարոկկո), Լոուրենս Վայները (ԱՄՆ), Ջոնաթան Մոնկը (Բրիտանիա), Շապյուիզ եղբայրները (Ֆրանսիա):
- Previous Հայկական թեման և գինին կուղեկցեն British Guild of Travel Writers-ի մրցանակաբաշխությունը
- Next Վահրամ Մխիթարյանի ֆիլմը ուկրաինական «Երիտասարդություն» կինոփառատոնի հատուկ մրցանակին է արժանացել