Մարինա Վլադին 55 հազար եվրոյով վաճառել է Վիսոցկու դիմակը

Սովետական բանաստեղծ, դերասան, երգիչ Վլադիմիի Վիսոցկու այրին՝ Մարինա Վլադին, փարիզյան աճուրդում պոետի մահադիմակը վաճառել է 55 հազար եվրոյով:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ նոյեմբերի 25-ին կայացած նույն աճուրդում վաճառվել է նաեւ Վիսոցկու վերջին բանաստեղծությունը՝ գրված 1980 թվականի հունիսի 11-ին, փարիզյան մետրոյի տոմսի վրա: Բանաստեղծությունը նվիրված է Վլադիին եւ վաճառվել է 200 հազար եվրոյով:

Աճուրդի էին հանվել նաեւ Վիսոցկու կյանքը պատկերող բազմաթիվ լուսանկարներ: Համլետի դերում դերասանի երկու լուսանկարները վաճառվել են 1200 եւ 2000 եվրոյով՝ մեկնարկային 200 եւ 150 եվրո արժեքի պարագայում:

Պոետի այրին ամուսնու անձնական իրերը վաճառելու որոշումը բացատրել է կյանքում փոփոխություններով եւ Փարիզի 20 կմ դեպի արեւմուտք գտնվող Մեզոն-Լաֆիտ քաղաքի երկհարկանի տնից փոխադրվելու հանգամանքով: Նա հավելել է, որ փոխադրվում է Փարիզ, ապրելու է փոքրիկ բնակարանում եւ չի կարող բոլոր իրերն իր հետ տանել, այդ պատճառով ստիպված է բաժանվել իր համար թանկ իրերի մի մասից:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մարինա Վլադին 55 հազար եվրոյով վաճառել է Վիսոցկու դիմակը”

Leave a Reply

Your email address will not be published.