Մարինա Վլադին բացատրել է Վիսոցկու հետմահու դիմակն աճուրդի հանելու պատճառը

Դերասան, պոետ, երգահան Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին պատմել է, թե ինչու է աճուրդի հանել Վիսոցկու հետմահու դիմակը և նրա բանաստեղծություններից մեկի ձեռագիրը։ Իր որոշումը նա բացատրել է «կյանքում շրջադարձային փուլով», գրում է korrespondent.net-ը:
«Ամեն ինչ շատ պարզ է։ Տեղափոխվում եմ: Ես մենակ եմ ապրում մեծ տան մեջ, ինչն այդքան էլ հեշտ չէ։ Ահա ինչու եկավ ժամանակն ավելի մոտենալ Փարիզին: Ես փոքր բնակարան կունենամ, և պարզ է, որ ամեն ինչ չեմ կարող հետս վերցնել: Բաժանվում եմ թանկարժեք իրերի, նկարների, քանդակների, գրքերի հետ»,- ասել է Վլադին:
«Հարցը միայն գումարի մեջ չէ: Ես շրջում եմ իմ կյանքը և նետվում ապագա»,- բացատրել է դերասանուհին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակը և նրա վերջին բանաստեղծության ձեռագիրը հանվել են աճուրդի։
Բանաստեղծությունը գրվել է 1980 թվականի հունիսի 11-ին, ճանապարհային տոմսի վրա։ Այդ ձեռագրի նախնական գինը 15 հազար եվրո է: Դիմակը գնահատվել է 50 հազար։
Աճուրդը կկայանա նոյեմբերի 24-ին և 25-ին։
- Previous Ջենիֆեր Լոուրենսին վրդովեցրել է Հոլիվուդում տղամարդկանց և կանանց հոնորարների տարբերությունը
- Next Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Կապանի վերակառուցված թիվ 2 ավագ դպրոցում