Մարիա Գրացիա Կյուրին Dior նորաձևության տան տնօրենն է

Իտալուհի դիզայներ Մարիա Գրացիա Կյուրին դարձել է առաջին կինը` Dior նորաձևության տան կրեատիվ տնօրենի պաշտոնում: Այս մասին հաղորդում է  Euromag-ը:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Dior նորաձևության տանը: Մեծ պատասխանատվություն է լինել առաջին կին ներկայացուցիչը այն նորաձևության տան կրեատիվ տնօրենի պաշտոնում, որն այդքան կապված է կանացիության արտահայտման հետ»,- ասել է նա։

Մարիա Գրացիա Կյուրին, ով Dior-ին է միացել ոչ պակաս հայտնի Valentino նորաձևության տանը 8 տարի շարունակ աշխատելուց հետո, կզբաղվի հագուստի և աքսեսուարների հավաքածուի մշակմամբ: Նրա առաջին հավաքածուի ցուցադրությունը նոր աշխատավայրում նախատեսված է իրականացնել սեպտեմբերի 30-ին` Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում:

Տարածել`
Share

You may also like...