Մարիամի անկանգառ նկարչությունը

Նոյեմբերի 12-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա Մարիամ Մուղդուսյանի նկարների անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 14:00-17:00 և կտևի մինչև նոյեմբերի 22-ը:
Այս մասին կարող եք ծանոթանալ նկարչուհու ֆեյսբուքյան էջից
Նշենք որ Մարիամ Մուղդուսյանը ծնունդով Տավուշի մարզից է. ծնվել է
1988 թ. Տավուշի մարզի Բերդավան գյուղում:
2006-ին ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, 2006-2012 թթ սովորել է ԵՊՀ լրագրության ֆակուլտետում՝ ստանալով նախ բակալավրի, այնուհետև մագիստրոսի աստիճան: 2014 թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: 2016 թ. ավարտել է ԵԳՊԱ գեղանկարի բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
2014 թվականին հիմնել է Մուղդուսյան արվեստի կենտրոնը:
Սակայն այս ամենով չի սահմանափակվում շնորհալի արվեստագետի ստեղծագործական ճանապարհը և, ինչպես շատերն են փաստում, նրա նկարչության նման անկանգառ է նաև նրա արարչական ուղին:
Նյութը՝ menq.org
- Previous «Գարուն»-ը նոր գարուններ պետք է բերի
- Next Մեկնարկեց «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 16-րդ փառատոնը