Մարդիկ փնտրում են տոներ, որոնք մեր կյանքում բացակայում են

 

«Դեռևս սովետական միության տարիներին տոներն ու տոնակատարությունները գաղափարներ արտահայտելու և հասարակության վրա ազդելու լավագույն ձևերից մեկն էր»:

Այս մասին այսօր «Մենք» մամուլի ակումբում լրագրողնրի հետ հանդիպմանն ասաց ազգագարգետ Հրանուշ Խառատյանը:

Բանախոսի խոսքով հաճախ տոները գալիս են մեր կյանք երբեմն գիտակցված, իսկ երբեմն էլ՝ ոչ, սակայն  փաստ է, որ դրա անհրաժեշտությունը կա:

Մասնագետը առանձնացրեց երկու կարևոր կառավարման օղակ, որոնք կարող են մեծ դերակատարություն ունենալ ազգային տոները կյանքի կոչելու համար. դրանք են  ՀՀ կրթության   և գիտության նախարարությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը, որոնք, ցավոք սրտի,  այդ ուղղությամբ ոչ մի ծրագիր չեն իրականացնում՝ թողնելով տոների խնդիրը եկեղեցու ուսերին:

Հրանուշ Խառատյանը նաև կոչ արեց այս հարցերի շուրջ ոչ թե ամբիոներից խոսել, այլ հստակ գործ անել, քայլեր ձեռնարկել, որոնք միտված կլինեն վերականգնելու մեր ազգային գեղեցիկ տոները:

Ըստ բանախոսի՝  յուրաքանչյուրիս պարտքն է մեր մասնակցությունը բերել այդ տոները մեր կյաքնում կենդանացնելու, վերաիմաստավորելու համար:

«Այդ ձևով մարդիկ կկարողանան միմյանց հետ շփվել նաև տոնի ձևով, անշուշտ իրենց մասանակցությունը բերելով այդ տոնախմբություններին: Այսօր սա մեր առօրյայից բացակայում է» : 

Տոները ունեն մեծ ազդեցություն, պարվում է, որ նույնսիկ  միջնադարում մարդիկ տոների միջոցով կարողացել են ազդել տիրող կարգերի վրա:

«Միջնադարում  մարդիկ ժողովրդական կատարումներով կառնավալները պայքարել են   կրոնական կառույցների դեմ՝ որպեսզի տոն ունենան»: 

Մարդիկ կարիք ունեն այդ տոներին և եթե դա մեր ազգային արժեհամակարգում բացակայում է և չի կարևորվում, ապա հասարակությունը, մասնավորապես երիտասարդների և պատանիների շրջանում այդ պակաս լրացվում է այո օտար տոները տոնելով, որի ծագումնաբանությունն ու բովանադակությունը հաճախ չենք էլ գիտակցում: Այլ հարց է տոների կազամկերպման հարցը, որն ունի հստակ ծիսակաան կարգը, որը պետք է կարողանալ կազմակերպել ու մատուցել ժողովրդին:

 

«Մենք ունենք շատ գեղեցիկ տոներ, որոնց մասին քչերը գիտեն»,- ասաց բանախոսն ու հորդորեց ազգային տոները կյանքի կոչելու և պահպանելու համար յուրաքանչյուրս մեր մասնակցությունը բերենք:

Նյութը հրապարակման պատրաստեց Վ. Գիշյանը

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed