«Մատենադարան»-ի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը

 

Մարտի 6-ին «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գիտական մասնաշենքում կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում վերջին շրջանում Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տեր-Ղևոնդյանը տնօրեն ընտրվեց միաձայն՝ 19 կողմ ձայնով:

Նշենք, որ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Ինչպես գրում է  armlur.am-ը, վերոհիշյալ պաշտոնի մրցույթին դիմումներն ու փաստաթղթերն անհրաժեշտ էր ներկայացնել մինչև 2018 թվականի փետրվարի 23-ը (ներառյալ): Իսկ դիմում  ներկայացրել միայն Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed