Մատենադարանում տեղի կունենա «Տպագրության մարգարիտ» խորագրով միջազգային գիտաժողովը

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին Մատենադարանում տեղի կունենա «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակին։

Այս մասին հայտնում է  Panorama.am-ը: Ըստ աղբյուրի`  գիտաժողովին կհաջորդի հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի լավագույն նմուշների, ինչպես նաև հնատիպ այլ գրքերի ցուցադրությունը, որն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Ազգային գրադարանի հետ համագործակցությամբ։ Բացի այդ

Գիտաժողովին կմասնակցեն  ինչպես հայատանի, այնպես էլ արտերկրից ժամանած մասնագետներ՝ Հարություն Գևորգյանը` (Փարիզ 8 համալսարան) «Ոսկան Երևանցի և հայ-լատինական դպրոցի մը ստեղծման ծրագիրը», Թեո Մաարտըն վան Լինտը՝ (Օքսֆորդի համալսարան) «Մարգարեություն Եզեկիելի եւ նրա հայ մեկնողներ՝ Ստեփանոս Սյունեցին եւ Եսայի Նչեցին, աստվածային գահի տեսիլքի մասին, Մայա Գրիգորյանը (Հայաստանի ազգային գրադարան)՝ «Աստվածաշնչի տպագրության ազգային օջախները», Վաղարշակ սարկավագ Սերոբյանը (Պոլսո Հայոց Պատրիարքարան)՝ «Ոսկան Եպս. Երեւանցի, Աստվածաշնչի տպագրությունը եւ Կ. Պոլիս», Գայանե Պողոսյանը (Երեւանի պետական համալսարան)՝ «Բույսերի անվանումները Աստվածաշնչի Ոսկանյան հրատարակության մեջ», Վարդի Քեշիշյանը (Մատենադարան)՝ «Որոշ դիտարկումներ հայերեն Աստվածաշնչի տպագրության նախափորձերի վերաբերյալ», Արմեն Խաչատրյանը (Հայաստանի ազգային գրադարան)՝ «Աստվածաշնչի ոսկանյան տպագրությունների առեղծվածը» և ուրիշներ:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...