Մատենադարանում պահվող ձեռագրերից մոտ 7000-ն արդեն թվայնացվել է

Մատենադարանում պահվող ձեռագրերից մոտ 7000-ն արդեն թվայնացվել է: Թվայնացվել է նաև 100.000 միավոր արխիվային վավերագիր: Այս մասին հայտնել  են Մատենդարանի տնօրինությունից:

Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական, տպագիր և ձեռագիր հավավքածուերի թվայնացման աշխատանքների պատասախանատու Գուրգեն Գասպարյանի խոսով արխիվային վավերագրերը թվայնացվում են ըստ պատվերի, պահանջի, ձեռագրերը՝ ըստ գույքահամարի:

«Երբեմն ձեռագրերը թվայնացնում ենք նաև ըստ պատվերի: Պատվիրում են հայագետները, ուսումնասիրողները, երբ որևէ թեմայի ուսումնասիրությամբ են զբաղվում»,- հավելել է նա:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed