Մաո Ցզե Դունի նկարը Նյու Յորքում վաճառվել է 47,5 մլն դոլարով

Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Մաո Ցզե Դունի նկարը (հեղինակ ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլ) Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 47,5 մլն դոլարով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

1972 թվականին արված այս նկարում Մաո Ցզե Դունը մուգ կապույտ  ֆրենչով է՝ երկնագույն ֆոնին: Նրա դեմքի ձախ մասը դեղինով է ներկված, իսկ շուրթերը՝ վառ մորեգույն:

Փորձագետները նկարը գնահատել են 40 մլն դոլար:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մաո Ցզե Դունի նկարը Նյու Յորքում վաճառվել է 47,5 մլն դոլարով”

Leave a Reply

Your email address will not be published.