«Մաշան և արջը» մուլտֆիլմի հեղինակները ներկայացրել են 3-րդ սեզոնի 1-ին սերիան

Ռուսական հայտնի ու սիրված «Մաշան և արջը» մուլտֆիլմի համապրոդյուսեր Դմիտրի Լովեյկոն չորեքշաբթի ներկայացրել է սերիալի 3-րդ սեզոնի 1-ին սերիան, որի ստեղծումը, նրա խոսքով, կտևի մինչև 2017թ. կեսերը, փոխանցում է РИА Новости-ն:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ երեխաների սիրելի մուլտֆիլմի 3-րդ սեզոնը չի լինի: Տեղեկությունը շուտով հերքվել էր հեղինակների կողմից:

«Չնայած ԶԼՄ-ներում հայտնված լուրերին` մենք սկսել ենք 3-րդ սեզոնը և կանենք այն մինչև 2017թ. կեսերը»,- ասել է Լովեյկոն` մուլտֆիլմի 1-ին մասը ներկայացնելով «Մաշան և արջը» առևտրային ապրանքանիշի շնորհանդեսի ժամանակ։

Տարածել`
Share

You may also like...