«Մաշան և արջը» մուլտսերիալը չի պատրաստվում դադարեցնել իր գործունեությունը

«Անիմակկորդ» ստուդիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Լովեյկոն հերքել է տեղեկությունն այն մասին, թե «Մաշան և արջը» սիրված մուլտսերիալը փակվում է։ Նա բացատրել է, որ իր բառերը սխալ են մեկնաբանվել, փոխանցում է Лента-ն։
«Այսօր ցուցադրվել է 2-րդ սեզոնի վերջին մասը, որտեղ Մաշան մեկնում է քաղաք և ասում է, որ արդեն մեծացել է»,- պատմել է Լովեյկոն։
Նա նշել է, որ դա ավարտ չի նշանակում։ Լովեյկոն հայտնել է, որ ստուդիային պետք է որոշ ժամանակ՝ նոր սեզոնը պատրաստելու համար, սակայն գումարային ռեսուրսների պակասի մասին խոսք չկա։
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ ստուդիան թողարկել է վերջին՝ 52-րդ մասը, և շարունակությունը նկարահանել դեռ չի պատրաստվում։
Tags Մաշան և արջը
- Previous Մեկնարկել է Վենետիկի միջազգային կինոփառատոնը
- Next Վենսան Կասելը կնկարահանվի Ջեյսոն Բորնի մասին նոր ֆիլմում