«Մանկական Նոր ալիք-2016»-ը Հայաստանը արժանացել է 87 միավորի

life.panorama.am-ը գրում է՝

«Մանկական Նոր ալիք-2016»-ի hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) առաջին մրցութային օրն արժանացել է 87 միավորի.  ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10 միավոր: Միշան կատարել է իր «Փոքրիկ ղարաբաղցին» երգը:
Փոքրիկ Միշայի տրամադրությունը բարձր է եւ մարտական: Նա նույն վստահությամբ այսօր՝ մրցութային երկրորդ օրը, ելույթ կունենա 4-րդ համարի ներքո եւ կկատարի “Uptown Funk” միջազգային հիթը:
«Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2008 թվականին: Այն սկսել է լայն տարածում գտնել 2009 թ-ից, երբ մրցույթի կազմակերպիչները ստացել են մասնակցության ավելի քան 4 հազար դիմում: 2010 թվականին մրցույթը սկսել է անցկացվել «Արտեկ» միջազգային մանկապատանեկան կենտրոնում:
Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Նոր ալիք-2016»-ի պաշտոնական հեռարձակողն է: Կանոնների համաձայն, մրցույթի հեռուստատեսային տարբերակը հնարավոր կլինի ներկայացնել մրցույթից օրեր անց միայն:
Տարածել`
Share

You may also like...