«Մանկական Ալիք- 2016»-ում Հայաստանը կներկայացնի 8-ամյա Միշան

 

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ «Մանկական Ալիք- 2016» երգի մրցույթին Հյաստանը կներկայացնի 8-ամյա Միշան:

Միքայել Գրիգորյանը  ելույթ կունենաև իր ուժերիը կփորձի մրցույթի եզրափակից փուլերում՝ օգոստոսի 11-13-ին՝ Ղրիմի «Արտեկ» կենտրոնում:

Միշան մրցույթին նախատեսում է ներկայացնել The Jackson 5-ի «I Want You Back» եւ իր «Փոքրիկ Ղարաբաղցին» ստեղծագործությունները, թեեւ կանոնների համաձայն, դրանք կարող են փոփոխվել մրցույթի ստեղծագործական խմբի անդամների պահանջով:

Հայաստանի պատվիրակ Միշայի խոսքով՝ ելույթից առաջ հուզված չէ, անելու է ամեն ինչ, որպեսզի լավագույնս ներկայանա միջազգային հանդիսատեսին: «Ամենամեծ երազանքս, իհարկե, սահմաններում խաղաղություն ունենալն է, եւ ես ամեն ինչ կանեմ, որ լավ երգեմ ու բոլորին պատմեմ Արցախի մասին»,- նշում է փոքրիկ Միշան:

«Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2008 թվականին: Այն սկսել է լայն տարածում գտնել 2009 թ-ից, երբ մրցույթի կազմակերպիչները ստացել են մասնակցության ավելի քան 4 հազար դիմում: 2010 թվականին մրցույթը սկսել է անցկացվել «Արտեկ» միջազգային մանկապատանեկան կենտրոնում:

Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Նոր ալիք-2016»-ի պաշտոնական հեռարձակողն է: Կանոնների համաձայն, մրցույթի հեռուստատեսային տարբերակը հնարավոր կլինի ներկայացնել մրցույթից օրեր անց միայն: Մանրամասների մասին կհաղորդենք հաջորդիվ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed