Մանե Գալոյանը և Հայկ Ղազարյանը՝ Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիրներ

Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում հուլիսի 1-ի երեկոյան տեղի է ունեցել Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մրցույթի մրցանակակիրներ են դարձել Հայաստանը ներկայացնող վոկալիստ Մանե Գալոյանը և Ռուսաստանը ներկայացնող ջութ ակահար Հայկ Ղազարյանը, որոնք արժանացել են բրոնզե մեդալների:

Մրցույթին, որը հունիսի 15-ից մինչև հուլիսի 3-ն ընթանում է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, մասնակցել են Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Հայաստանի, Գերմանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների ներկայացուցիչներ:

Մրցույթի արդյունքներով՝ վեցական մրցանակ է հանձնվել դաշնակահարներին, ջութակահարներին ու թավջութակահարներին և ութ վոկալիստների:

Առաջին մրցանակակիրներն ստացել են 30 հազարական դոլար և ոսկե մեդալներ, երկրորդ մրցանակակիրները՝ 20 հազարական դոլար և արծաթե մեդալներ, երրորդ մրցանակակիրները՝ 10 հազարական դոլար և բրոնզե մեդալներ: Մրցույթի հաղթողներ են դարձել վոկալիստ Յուլյա Մատոչկինան (Ռուսաստան), վոկալիստ Գանբաատար Արիունբաատարը (Մոնղոլիա), թավջութակահար Անդրեյ Իոնուտ Իոնիցան (Ռումինիա) և դաշնակահար Դմիտրի Մասլեևը (Ռուսաստան):

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Գրան պրին՝ 100 հազար դոլար (ի լրումն առաջին մրցանակի գումարի) կշնորհվի հուլիսի 3-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գալա-համերգի ժամանակ:

Մոսկվայում մրցույթի դափնեկիրների գալահամերգը հուլիսի 2-ին տեղի կունենա Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մանե Գալոյանը և Հայկ Ղազարյանը՝ Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիրներ”

Leave a Reply

Your email address will not be published.