Մայր թատրոնն իր հանդիսատեսին կհուրընկալի «Պեպո» ներկայացման առաջնախաղով

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգումից հետո  թատերասեր հանրության համար իր դռներն առաջին անգամ կբացի դեկտեմբերի 13-ին՝ «Պեպո» ներկայացման առաջնախաղով:

Նշենք, որ Հայաստանի տարածքում առաջին պետական թատրոնը, որը հետագայում Գաբրիել Սունդուկյանի անունով է կոչվել, 1922թ. հունվարին բացել էր իր վարագույրը կրկին «Պեպո» պիեսի ներկայացումով:

Բեմադրության հեղինակն է Արմեն Էլբակյանը, բեմադրող նկարիչը` Դավիթ Մինասյանը, կոմպոզիտորը` Վաչե Շառաֆյանը: Գլխավոր դերերում հանդես են գալու ՀՀ վաստակավոր արտիստներ  Տիգրան Ներսիսիյանը (Պեպո) և Արմեն Մարությանը (Արութին):

Տարածել`
Share

You may also like...