Պատանի պոեզիա. Արամ Անանյան

  

Սիրելի’ ընթերցող,  «Մենք» մշակութային առցանց լրատվական կայքը ներկայացնում է նոր շարք` «Խոսք տողերիս կարդացողին», որտեղ կներկայացվեն բացառապես  նոր ստեղծագործություններ, ժամանակակից գրողների և երիտասարդ ստեղծագործողների ձեռագրերից:

Այս անգամ շարքը ներկայացնում է պատառիկ  փոքիկ Արամի ստեղծագործություններից:

Արամ Անանյանը  11 տարեկան է, ապրում է Երևանում: Սովորում է Նանսենի անվան թիվ 150 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում: Հետաքրքրվում է ռոբոտաշինությամբ:

Փոքրիկը հաճախում է նաև սպորտի:

 

Մայրիկ

Սիրում եմ քեզ, իմ մայրիկ,

Դու շատ բարի ես ու գեղեցիկ

Առանց քեզ, ես լուրջ եմ ասում,

Մի փոքրիկ պուտիկ եմ դառնում

Մանկությունից մինչև այսօր

Դու իմ կողքն ես ամեն օր

Եվ  ուզում եմ ասել քեզ

Միշտ կողքիդ կլինեմ ես:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...