Մաղթում եմ, որ 2017-ին չլինեն պատերազմներ. Զառա Արամյան

Սիրով ներկայացնում ենք ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ժուռնալիստների միության անդամ Զառա Արամյանի ամանորյա բարեմաղթանքը:

«Ամեն անցնող օր  և տարի ունի իր արժեքը, հիասթափություններն ու հաղթանակները,  սակայն յուրաքանչյուրիս համար մի կետում նույնանում են  շատ և շատ բաներ, որոնք միավորում են մարդկությանը մեկ ընդհանուրթյան մեջ, որտեղ ամփոփվում են մեր ուրախությունն ու ցավը:

Ահա և այս տարին դժվար էր բոլորիս համար՝ նախ ապրլիյան դեպքերը, ապա՝ Չինարի ցավը:

Բոլորիս ուրախությունը մղվեց հետին պլան. Կրկին հայոց երկնքը ամպամեց և  տիրեց  լարված իրավիճակ, սեղմվեցին բռունցքները հայոց: Մեր ՀԵՐՈՍՆԵՐԻ շիրիմնիներին թող հանգստություն իջնի:

Մաղթում եմ, որ 2017-ին չլինեն պատերազմներ, չլինեն որդեկորույս մայրերի արցունքներ և սգացող կանայք:

Բոլորիս մաղթում եմ առողջություն և  խաղաղություն: Խաղաղություն ո՚չ միայն երկնքում, այլև՝ մեր հոգիներում:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ»:

 

Շարունակելի

Տարածել`
Share

You may also like...