Մահացել է «Քինգ Քոնգի» ռեժիսոր Ջոն Գիլերմինը

Լոս Անջելեսում 89 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Ջոն Գիլերմինը, ով առավել հայտնի է 1974 թվականի The Towering Inferno և 1976 թվականի King Kong ֆիլմերով, գրում է lenta.ru-ն։

Գիլերմինի մահվան մասին պատմել է նրա ընկերը՝ Twilight Time Movies ընկերության ղեկավար Նիք Ռեդմանը, ով ռեժիսորի մի քանի ֆիլմ է թողարկել DVD-ով։

Տեղեկությունը հաստատել է նաև հանգուցյալի կինը՝ Մերին, Facebook-ում Twilight Time-ի էջում, որտեղ նա նրան անվանել է «զգացմունքային և կրքոտ մարդ, ով սիրում էր կյանքը»։

Գեիլերմինի կարիերայում ամենահաջող ֆիլմը դարձել է The Towering Inferno աղետ-ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1974 թվականին և որը «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն երգի, լավագույն օպերատորի և մոնտաժի համար, ինչպես նաև արժանացել երկու «Ոսկե գլոբուսի»: Ֆիլմում հանդես են եկել Փոլ Նյումանը, Ֆեյ Դանաուեյը, Սթիվ Մաքքուինը, Ֆրեդ Ասթերը և այլք։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մահացել է «Քինգ Քոնգի» ռեժիսոր Ջոն Գիլերմինը”

Leave a Reply

Your email address will not be published.