Մահացել է Ջիվան Գասպարյանի կինը

Օգոստոսի 21-ին 83 տարեկանում կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանի կինը՝ Աստղիկ Զարգարյանը:
Աստղիկ Զարգարյանի հոգեհանգստյան արարողությունը կայացել է օգոստոսի 23-ին՝ Երևանի Նոր Նորքիի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը` կլինի այսօր` օգոստոսի 24-ին:
Աստղիկ Արտաշի Զարգարյանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 21-ին Երեւանում: Սովորել է Երեւանի պարարվեստի եւ պլաստիկայի խորեոգրաֆիկ դպրոցում` դասական պարի բաժնում: Կրթությունը շարունակել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բաժնում:
Աստղիկ Զարգարյանի իրական կոչումը եղել է պարը: Նա սկզբում ընդունվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ մասնակցություն է ունեցել մի շարք ներկայացումներին: Մի քանի տարի անց` 1948 թվականին, նա ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի -պարի անսամբլ, որտեղ պարել է ավելի քան քսան տարի եւ որտեղ էլ կայացել է նրա ճակատագրական հանդիպումը մեծ վարպետի հետ: Աստղիկ Զարգարյանը հանդիսատեսին ներկայացել է ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների պարերով` ռուսական, ուկրաինական, վրացական: Առանձնապես հիշարժան են նրա «Մախմուր աղջիկ», «Սարերի հովին մեռնեմ» եւ այլ մենապարեր:
Աստղիկ Զարգարյանը հայկական պարարվեստը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրներում, արժանացել բազում մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի:
- Previous Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Բաբայանին՝ հոբելյանի առթիվ
- Next One Direction-ի Drag Me Down երգը12 ժամում դիտվել էր ավելի քան 3,3 միլիոն անգամ