Մահացել է Ջեք Բլեքը. lenta.ru

lenta.ru-ն գրում է, որ այսօր Twitter միկրոբլոգների ցանցում Tenacious D ամերիկյան երգիծական ռոք խմբի պաշտոնական էջում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ մահացել է խմբում նվագող 46-ամյա դերասան Ջեք Բլեքը:

«Ծանր սրտով ես հայտարարում եմ անցած գիշեր 3:37 Ջեք Բլեքի մահվան մասին: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ»,- ասված է հրապարակումներից մեկում:

Tenacious D-ի հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում Mirror-ը, Daily Mail-ը և Telegraph-ը: Պարբերականները, սակայն, կան կարծիքներ, որ Բլեքի մահվան լուրը կարող է սխալ լինել:

 

Տարածել`
Share

You may also like...