Մահացել է Մալվինայի դերակատարը. հայտնի է պատճառը

53-ամյա դերասանուհի Տատյանա Պրոցենկոն, որը «Բուրատինոյի արկածները» ֆիլմում մարմնավորել էր Մալվինային, մահացել է։ Այս մասին հայտնել է Տատյանա Պրոցենկոյի ամուսինը։
«Այո, նա մահացել է… Նոր պատմություն չէ, նա մոտավորապես երեք տարի ուռուցք ուներ։ Մենք պայքարում էինք, բայց հիվանդությունը հաղթեց»,- ասել է Վոյտյուկը, հստակեցնելով, որ հրաժեշտի օրն ու վայրը հայտնի կդառնա ավելի ուշ։
Պրոցենկոն ծնվել էր 1968 թվականի ապրիլի 8-ին։ Նա ճանաչում էր ձեռք բերել ռեժիսոր Լեոնիդ Նեչաևի «Բուրատինոյի արկածները» ֆիլմում նկարահանվելուց հետո:
- Previous «Զվարթնոցում» ներկայացվել է հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստը
- Next Հայաստանի յոթ հրաշալիքները. «Մերձավոր Արևելքի զարդը» (տեսանյութ)