Մահացել է «հինգերորդ բիթլ» Էնդի Ուայթը

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում մահացել է բրիտանական The Beatles լեգենդար ռոք խմբի Love Me Do դեբյուտային սինգլի ձայնագրությանը մասնակցած թմբկահար Էնդի Ուայթը, գրում է lenta.ru-ն։

Շոտլանդացին եղել է այսպես կոչված «հինգերորդ բիթլը»։

Ուայթը մահացել է երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին, Քոլդուել քաղաքում գտնվող իր տանը։ Հաղորդվում է, որ 85-ամյա երաժիշտը մահացել է գլխուղեղի կաթվածի պատճառով:

Էնդի Ոայթը 1962 թվականին հրավիրվել է որպես The Beatles-ի թմբկահար Love Me Do և P.S. I Love You երգերի ձայնագրության համար։ Սեպտեմբերի 12-ին նա հայտնվել է Լոնդոնում Abbey Road ստուդիայում, որտեղ մոտ 3 ժամ է անցկացրել։ Իր աշխատանքի համար նա ստացել է 5 ֆունտ ստեռլինգ: Ենթադրվում է, որ Ուայթը նաև համագործակցել է խմբի հետ Please Please Me դեբյուտային ալբոմի վրա աշխատանքի ժամանակ։

Տարածել`
Share

You may also like...