Մահացել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը

Հուլիսի 17-ին կյանքի 80-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը:

«Գրքի նկարազարդումը կյանք է: Նկարազարդման համար անհրաժեշտ է, որպեսզի աբողջությամբ մտնես ստեղծագործության էության մեջ, ընկալես հեղինակի ասելիքը, պետք է աշխատես՝ համառորեն աշխատես»,-ասում էր նկարիչը: Հենրիկ Արամի Մամյանը ծնվել է1934 թ-ի ապրիլի 24-ին, Երևանում:

•1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը

•1959 թվականին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը

•1960-1964 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում

•1963 թվականից` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1990 թվականից

•1991 թվականից` ԵՊՃՇԻ-ում, ամբիոնի վարիչ 1991 թվականից: Հենրիկ Մամյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Աշխատել է գրքային գրաֆիկայի, մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության ասպարեզներում։ Ձևավորել է մոտ 90 գիրք։

•Վահագն Դավթյանի «Ասք սիրո և սրի», 1968, լինոփորագրություն

•Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված», 1968-1977, ցինկոգրաֆիա

•Լևոն Շանթի «Հին աստվածներ», 1969-1974, ցինկոգրաֆիա

•Դանիել Վարուժանի «Հարճը» (1979, ցինկոգրաֆիա, 1979-ին Մոսկվայում կայացած գրքի համամիութենական ցուցահանդեսում արժանացել է դիպլոմի)

•Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարի», 1987, օֆորտ, աքվատինտա

•Ռ. Գարանյանի «Հոգու հրկիզումները», 1996, տուշ

•Հովհաննես Թումանյանի «Անուշ», 1987-2005

•Միխայիլ Լերմոնտովի «Մծիրին»

•Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդը»

•Ղազարոս Աղայանի «Անահիտը»

•«Գիրք Դավիթ Սաղմոսացի», 2003-2004

Նրա հաստոցային գրաֆիկական գործերից են`

•«Ձմեռ», 1981

•«Լուսին», 1983

•«Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը

1996 Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշների, մոնումենտալ երփնագիր աշխատանքների:

1965-ին նկարիչ Հովհաննես Մինասյանի հեղինակային համագործակցությամբ ստեղծել են Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-2002, Երևան,Կասկադ):

Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի։ Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Բաքվում (1975), Կիրովականում (1980), Լենինականում, Երևանում (1981, 1985, 2004[3]), Վարշավայում (1984),Բելգրադում (1991): 1983-ին շնորհվել էՀԽՍՀ վաստակավոր նկարչի, իսկ 2010-ին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մահացել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը”

Leave a Reply

Your email address will not be published.