Մահացել է Էլդար Ռյազանովը

89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ի առավոտյան, ՏԱՍՍ-ին հայտնել են ռեժիսորի ընտանիքի անդամները:

«Ցավոք,, մենք պաշտոնապես հաստատում ենք այդ տեղեկությունը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ռեժիսորի մահվան պատճառը սրտի սուր անբավարարվածությունն է եղել:

Դեռեւս պարզ չէ Ռյազանովին վերջին հրաժեշտը տալու ժամկետն ու վայրը: «Հնարավոր է, դա լինի «Էլդար» կինոակումբը»,-ասել են ընտանիքի անդամները:

Հիշեցնենք, որ Էլդար Ռյազանովը հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 21-ին: Մինչ այդ նա բուժման կուրս էր անցել սեպտեմբերին եւ հոկտեմբերին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մահացել է Էլդար Ռյազանովը”

Leave a Reply

Your email address will not be published.