Մահացել է դիսնեյյան մուլտսերիալում Սքրուջ Մաքդաքին հնչունավորած դերասանը

ԱՄՆ–ում մայիսի 19-ին 97 տարեկանում մահացել է դերասան Ալան Յանգը, որի ձայնով դիսնեյյան «Բադային պատմություններ» մուլտսերիալում խոսում էր Սքրուջ Մաքդաքը:

Ամերիկյան հանդիսատեսին Ալան Յանգը հայտնի է «Պարոն Էդ» սիթքոմում իր դերով, որը ցուցադրվել է 1961-1966 թթ.: Այնտեղ նա կատարում էր ճարտարապետ Ուիլբուրր Փոսթի՝ խոսող ձիու տիրոջ դերը, որին միայն նա էր ունակ հասկանալ: Դերասանը նկարահանվել է նաեւ «Մարջի», «Պարոն Բելվեդերը քոլեջ է գնում», «Ժամանակի մեքենա» ֆիլմերում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»

Տարածել`
Share

You may also like...