Մահացել է «Դ՛Արտանյանն ու երեք հրացանակիրները» ֆիլմի ռեժիսորը

82 տարեկանում մահացել է խորհրդային եւ ռուսական կինեմատոգրաֆիայի վարպետ, ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկեւիչը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բոտկինայի հիվանդանոցի ներկայացուցիչներին, որտեղ մեկ շաբաթ առաջ գտնվում էր ռեժիսորը։ Ինչպես հայտնել  է Գեորգի Յունգվալդ-Խիլկեւիչի կինը, նրա մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել։

Նրա նկարահանած ամենահայտնի ֆիլմն է «Դ՛Արտանյանն ու երեք հրացանակիրները», դրա շարունակությունը՝ «Հրացանակիրները 20 տարի անց», «Աննա թագուհու գաղտնիքը կամ Հրացանակիրները 30 տարի անց» եւ «Հրացանակիրների վերադարձը կամ կարդինալ Մազարինիի գանձերը»։

Ռեժիսորը ծնվել եւ մեծացել է Տաշքենդում, այնտեղ ստացել է գեղարվեստա-թատերական կրթություն։ Իր առաջին ֆիլմը՝ «Ծիածանի բանաձեւը» ֆանտաստիկ կոմեդիան, նա նկարահանել է 1966թ. Օդեսայի կնոստուդիայում։ Նրա հաջորդ ֆիլմը՝ «Վտանգավոր հյուրախաղերը», Յունգվալդ-Խիլկեւիչին հռչակ բերեցին ԽՍՀՄ-ում։ Գլխավոր դերերը կերտել էին Վլադիմիր Վիսոցկին, Նիկոլայ Գրինկոն եւ Եֆիմ Կոպելյանը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մահացել է «Դ՛Արտանյանն ու երեք հրացանակիրները» ֆիլմի ռեժիսորը”

Leave a Reply

Your email address will not be published.