ՄԱԿ-ի օր. հոկտեմբերի 24-ի երեկոյան Զվարթնոց տաճարը կլուսավորվի կապույտ լույսով

ՄԱԿ-ի օրը՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան Զվարթնոց տաճարը կլուսավորվի կապույտ լույսով:

«Պատմամշակությային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-իցNEWS.am-ին հայտնում են, որ այդ օրը, անդամ պետությունները կմիանան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակին նվիրված «Միացյալ ազգերի աշխարհը դարձնենք կապույտ» եզակի տոնակատարությանը:

Աշխարհի ամենատեսարժան հուշարձանները, շինությունները, կամուրջներն ու այլ հիշարժան կառույցներ կլուսավորվեն կապույտ լույսով: Այն հնարավորություն կտա ընդգծելու ՄԱԿ-ի անդամ պետությունների միջեւ հարաբերությունը, ինչը նաեւ խաղաղության, զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդ ունի:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70 ամյակի առթիվ անցկացվող եզակի նախաձեռնությանը կմիանա նաեւ Հայաստանը: Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ից մինչեւ 21:00-ը կապույտ լույսով կլուսավորվի Զվարթնոց տաճարը:

Հիշեցնենք, որ 2000 թվականից Էջմիածնի Մայր տաճարի, Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի եւ Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “ՄԱԿ-ի օր. հոկտեմբերի 24-ի երեկոյան Զվարթնոց տաճարը կլուսավորվի կապույտ լույսով”

Leave a Reply

Your email address will not be published.