Մալևիչի «Սև քառակուսի» կտավի տակ ևս 2 նկար են գտել

Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» հայտնի կտավի տակ ևս մի գունավոր պատկեր է հայտնաբերվել, փոխանցում է «Культура» ալիքը` հղում անելով Տրետյակովյան պատկերասրահի կատարած փորձաքննությանը:

Գիտնականներն իմացել են, որ կտավի տակ թաքնվում է մեկ այլ նկար, հայտնել է պատկերասրահի գիտաշխատող Եկատերինա Վորոնինան։ Փորձերի ընթացքում պարզվել է, որ նկարը մեկը չէ, այլ 2-ն են, փոխանցում է РИА Новости-ն:

Գիտնականներին հաջողվել է բացահայտել նաև կտավի վրա արված գրառումը, որը վերագրում են նկարչին:

Հետազոտողոները կարծում են, որ այն հետևյալն է` «Նեգրերի մարտը մութ քարանձավում»։

Տարածել`
Share

You may also like...